211652_close_icon
views-count4192 դիտում article-date 20:57 19-11-2024

«Էվրիկա» սուպերմարկետը չի վճարում աշխատողների աշխատավարձերը, այդ մասին ահազանգում են որոշ աշխատողներ. Կարեն Շիրինյան. ԼՐԱՑՎԱԾ

Կարեն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Evrika Supermarkets-ը չի վճարում աշխատողների աշխատավարձերը,այդ մասին սոցիալական ցանցերում ահազանգում են որոշ աշխատողներ։

Այո,այո, սրանք ունակ են մենակ մարդկանց աշխատացնել ու չվճարել դրա դիմաց։

Մի՞թե սրանց տերերը հաց չեն ուտում,կամ իրենց շեֆական հաճույքից բացի ոչինչ չեն տեսնում։

Ժողովուրդ, դուք եք մեղավոր, որ նման տնտեսվարողի մոտ օրենքի կետերը շրջանցելով, ձեր աշխատանքը չգնահատելով ծանրաբեռնված ու չնչին գրոշներով աշխատում եք։

Կոչ եմ անում տնօրինությանը, օրենքով սահմանված կարգով մարդկանց աշխատավարձերը վճարել, այլապես հրետանին ավելի ծանր է լինելու։

Արդար չէ,հասկացանք ագահ եք, բայց մի քիչ սրտացավ եղեք»։

Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը պարզաբանում է ստացել «Էվրիկա գրուպ»-ից, որը ներկայացնում ենք ստորև.

«Evrika Group-ը հայտնում է, որ համացանցում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի Evrika supermarket-ների ցանցի աշխատակիցները ժամանակին չեն ստանում իրենց աշխատավարձերը բացահայտ սուտ է, չհիմնավորված և չփաստարկված ապատեղեկատվություն։

Shamshyan.com-ում հրապարակված ոմն օգտատիրոջ՝ վերոնշված բովանդակությամբ կատարած գրառումը Evrika supermarket-ների մասին բացահայտ հերյուրանք է՝ ազդելու ցանցի բարի համբավի և տարիների ընթացքում կերտած հեղինակության վրա։
Գործունեության գրեթե 30 տարիների ընթացքում Evrika Group-ը ստեղծել է հավատարիմ և հզոր թիմ՝ աշխատակցի կատարած գործի հանդեպ ցուցաբերած պատասխանատվության և գնահատանքի շնորհիվ։

Մեր աշխատակիցները մշտապես պարտաճանաչ կերպով ստանում են իրենց աշխատավարձերը, և եթե այդպես չլիներ, ապա մեր թիմակիցները երկար ու ձիգ տարիներ չէին մնա Evrika Group-ում։

Ի տարբերություն շուկայի որոշ խաղացողների Evrika-ում անգամ չի գործում պահումային մեխանիզմ՝ աշխատողի այս կամ այն սխալի համար։

Իսկ զրպարտության համար ՀՀ-ն նախատեսում է քրեական պատիժ, ուստի այս և նման այլ հայտարարություններն այլևս անպատիժ չեն մնալու։ Evrika Group-ը հետևողական է լինելու»։

 

Նմանատիպ նյութեր