2345 դիտում
09:05 01-07-2016
Արթուր Բաղդասարյանը չի վճարում Հ3-ի աշխատակիցների աշխատավարձերը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՕԵԿ-ին պատկանող Հ3 TV-ն ավելի քան 3 ամիս է աշխատավարձ չի վճարել: Հ3-ի աշխատակիցները, ովքեր դեռ չեն ցանկանում հրապարակային խոսել, նշում են, որ եթե անգամ աշխատավարձ են ստանում, ապա՝ մաս-մաս:
Թերթի թղթակցի հետ զրույցում հեռուստաընկերության աշխատակիցները հայտնել են, որ իրենց աշխատավարձը 5000-10.000-ական դրամներով են տալիս:
Չվճարվելու կամ երբեմն նման կերպ վճարվելու պայմաններում հեռուստաընկերության գրեթե բոլոր աշխատակիցներն իրենց ապրելու համար ստիպված վարկեր են վերցրել բանկերից՝ հույսով, որ ի վերջո աշխատավարձ կստանան ու կփակեն դրանք: Սակայն արդյունքում, վարկերն ուշացնում են և տույժ ու տուգանքների ենթարկվում:
Ընկերության տնօրեն Արամ Հարությունյանը, աշխատակիցների ներկայացմամբ, ամեն անգամ իրենցից ներողություն է խնդրում նման վիճակի համար: Բայց չվճարման պատճառը նա չէ. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը փող չի տալիս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3389 դիտում
09:42 16-08-2016
Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» ԲԿ-ն չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ»
2818 դիտում
10:01 20-04-2019
Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1837 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1498 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»