50891 դիտում
12:27 14-11-2023
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ Երևանի գնդի պարեկներն իրականացրել են «Թթված սալաթը պիտանի չէ. պետք է սառնարանից թափվի» օպերացիան. հայտնաբերվել է օրինախախտ BMW-իստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ նոյեմբերի 13-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ՝ ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի գնդի պարեկները Երևանում իրականցրել են օպերացիա, որը կրել է «Թթված սալաթը պիտանի չէ. պետք է սառնարանից թափվի» անունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ BMW մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոցների խաչմերուկում չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, երթևեկության մյուս մասնակիցների և հասարակության նկատմամբ բացահայտ ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք, մի քանի անգամ կատարելով դրիֆթ՝ «ճռիկ-վռիկ»:
Քանի որ Պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկություններով հայտնի էր, որ օրինախախտ վարորդի վարած BMW-ն «սալատովի» գույնի է, Ա. Խուդինյանի հանձնարարականով ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի գլխավորությամբ` հաշված րոպեների ընթացքում պարզվում է մեքենայի համարանիշը, որից հետո պարեկները հայտնաբերում են ավտոմեքենան, որը տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպահնվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Միշա Վարդանյանն է:
Դեպքի փաստով էլ ոստիկանության կենտրոնական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ (ժողովրդի լեզվով ասած՝ աստվածների) բաժին:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+