103704 դիտում
09:46 09-11-2024
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Նոր Խարբերդում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը․ ժամանել են ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության Արարատի մարզային քրեական վարչության և քննչական վարչության պետերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ 6-րդ փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության Արարատի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, նույն վարչության բաժնի պետեր Գոռ Մանուկյանը, Հրաչ Միրոյանը ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պետ Սամվել Ասրյանը։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով վիրահատարանում մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ․-ն է։
Ոստիկանները հիվանդանոցից ժամանում են դեպքի վայր, որտեղ ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր։
Տարածքը սահմանազատել են պարեկներն ու քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ավագ օպերլիազոր Խաչիկ Դումանյանը։
Հաշվի առնելով հանցագործություն վտանգավորության աստիճանը դեպքի վայր է ժամանել նաև դատախազ Տիգրան Մուրադյանը։
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Բաբայանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 4-րդ և 5-րդ փողոցների հատման վայրում, գերեզմանոցների մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել մի կողմից մահացած Դավիթ Պ․-ի, վերջինս ընկեր, Արարատի մարզի բնակիչ 16-ամյա Գոռ Գ․-ի, իսկ մյուս կողմից Երևանի բնակիչ 22-ամյա Հարություն Ա․-ի, Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Գևորգ Բ․-ի, 25-ամյա Արմեն Բ․-ի և 21-ամյա Աշոտ Գ․-ի հետ, որի ընթացքում էլ Դավիթ Տ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Դեպքի փասոտվ Մասիսի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, մյուս մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու աշխատանքներ։
Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով կռվի մասնակիցներից Գևորգ և Արմեն Բ․-երը հարազատ եղբայրներ են։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
68997 դիտում
18:58 09-08-2022
Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել դանակահարված 29-ամյա տղայի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ