15143 դիտում
13:14 12-11-2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Transit»-ը, «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կա 3 վիրավոր. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Մինսկի փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Սերժիկ Կ.-ի վարած «Ford Transit», Երևանի բնակիչներ 21-ամյա Սարգիս Գ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Իսահակ Շ-ի վարած, ում տարիքն ու բնակության վայրը ճշտվում է, «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավրոներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Ռաֆայել Հովհաննիսյանն ու Արթուր Արզումանյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+