211652_close_icon
views-count733 դիտում article-date 15:57 08-11-2024

Գնել Սանոսյանը Արմավիրի մարզում դիտարկել է պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Նախարարին ուղեկցել է մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը։
 
Նախարարի առաջին կանգառը Մ-5, Երևան Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,67 կմ երկարությամբ կամրջային անցման շինհրապարակն էր։
 
Այս հատվածում աշխատանքները մեկնարկել են այս ամիս։
 
Նախարար Սանոսյանը դիտարկել է կատարված աշխատանքը, զրուցել է շինարարի հետ՝ հանձնարարելով աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և բարձր որակով։
 
Շինարարն էլ հավաստիացրել է՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։

Նմանատիպ նյութեր