211652_close_icon
views-count1066 դիտում article-date 16:01 06-11-2024

Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է ԱՄՆ պահպանողականներին նախագահական և խորհրդարանական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ

Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է ԱՄՆ պահպանողականներին նախագահական և
խորհրդարանական ընտրություններում պարոն Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության հաղթանակի
կապակցությամբ։

Լիահույս ենք, որ ՀՀ և ԱՄՆ արժեհամակարգային, քաղաքական և տարածաշրջանային շահերի համադրումը նոր
լիցք կհաղորդի հայ-ամերիկան հարաբերություններին՝ ի շահ ՀՀ անկախության և ժողովրդավարության։

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում՝ գոնե այս անգամ սթափ գնահատել աշխարհաքաղաքական
հնարավորությունները, վստահ սեղմել ԱՄՆ մեկնած ձեռքը և համարժեք քայլերով ապացուցել, որ ՀՀ-ն կարող է
դառնալ Ազատ աշխարհի հուսալի դաշնակիցը Հարավային Կովկասում։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Նմանատիպ նյութեր