211652_close_icon
views-count1663 դիտում article-date 20:03 05-11-2024

Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Արցախի Մոխրենես գյուղը

«Գեղարդ» հիմնադրամ․ Ադրբեջանի վանդալային գործողությունները չեն սահմանափակվում միայն հուշարձանների, գերեզմանոցների և եկեղեցի-վանքերի ոչնչացմամբ։ 

Ադրբեջանը թիրախավորված վերացնում է հայկական գյուղերն ու թաղամասերը։ Այս անգամ ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, որն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։
 
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզն ու այլ շինություններ քանդվել են։ Ընդհանուր առմամբ՝ քանդվել է ավելի քան 40 տուն և շինություն, իսկ Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին մինչև 2022 թվականի հոկտեմբերն էր ամբողջությամբ ավերվել։

Նմանատիպ նյութեր