211652_close_icon
views-count26199 դիտում article-date 18:56 04-09-2023

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրիում 2 սեփական տան տանիքներում առաջացած կրակի դեմ պայքարելու համար ժամանել են հրշեջների 3 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ս. Մատնիշյան փողոցում՝ թիվ 5-րդ դպրոցի հարևանությամբ տուն է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Լրացուցիչ ժամանել է նաև Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մատնիշյան փողոցի թիվ 303 և Լ. Մադոյան փողոցի թիվ 286 տների տանիքներում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ ժամը 17:30-ին: Այրվել է թիվ 303 տան (ընդհ. 90ք.մ) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 20ք.մ) և թիվ 286 տան (ընդհ. 130ք.մ) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 70 ք.մ), ջերմահարվել՝ 60ք.մ:

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր