38982 դիտում
12:37 27-10-2024
Նոր Գեղիից Արզնու խճուղի տանող ճանապարհի «բարդակ» վիճակի մեղավորը «Վեոլիա ջուր»-ն է․ մեծ թվով վարորդներ պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» և դա լրիվ տեղավորվում է արդեն երկար ու ձիգ ամիսներ բարձիթողի վիճակում գտնվող՝ Նոր Գեղիից դեպի Արզնու խճուղի տանող ճանապարհահատվածում ստեղծված վիճակի տրամաբանության մեջ։
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, հերթական արտակարգ իրավիճակն էր ստեղծվել նշված վայրում։ Կոյուղատարերից դուրս թափվող կեղտաջրերի՝ փողոցում հայտնվելու պատճառով այն դարձել էր դժվարանցանելի։ Անգամ ջրափոսերի մեջ հայտնված վարորդներին չէին կարողանում ավտոմեքենայով մոտենալ և օգնություն ցուցաբերել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ու նշված հատվածում բնակվող քաղաքացիներն ամենավերջին խոսքերն էին ուղղում պատկան մարմիններին ու շատերը չգիտեին, որ հիմնական մեղավորը ժողովրդի կողմից ոչ դրական համբավ ունեցող «Վեոլիա ջուր»-ն է։ Բնակիչներն ասում էին, որ բազմաթիվ անգամ ահազանգել են «Վեոլիա ջուր», Կոտայքի մարզպետարան, սակայն ոչ մի դրական արդյունք, իսկ եթե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, «Վեոլիա ջրին» մի թեթև հասկացնի, որ իրենց արածը «շանտղություն է», որ իրենց փնթի աշխատանքի պատճառով մարդկանց ավտոմեքենաներն են կոտրվում, մարդիկ ժամերով չեն կարողանում անցնեն այդ ճանապարհով, նույնիսկ օպերատիվ ծառայությունները՝ այդ թվում շտապօգնություն, հրշեջ ծառայություն, ուշացումով են հասնում դեպքի վայր, քանի որ ճանապարհը բարձիթողի, կարծես քարե դարում կառուցված ճանապարհ լինի։
Բնակիչները ամենավերջին խոսքերն էին ուղղում «Վեոլիա ջրին», ասելով․ «Ձեր արածը մարդկային ոչ մի բանականության մեջ չի տեղավորվում։ Ով է տեսել 21 դարում նման քար անտարբերություն ցուցաբերվի աշխատանքի նկատմամբ։ Մենակ գումարները հավաքեք, բայց հենց հերթը գալիս է ռեալ գործողություններ կատարելուն, «ջայլամի կեցվածք» եք ընդունում։ Ամիսներ շարունակ էս հատվածում տիրում է քաոս ու դրա պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է, մի քիչ էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու Կոտայքի մարզպետարանը։ Եթե նրանք մի բռունցք ցույց տան իրենց կաբինետներում ստամոքսները չալաղաջով ու քյաբաբով լցնող պատասխանատուներին, էս խնդիրը օրերի հարց է։ Էն Նոր Հաճնի կամուրջի հիմնովին վերանորոգման ավարտելու ծայրը չի երևում։ Էնտեղ էլ ասես «խոպանչիներ» լինեն։ Գալիս օրը մի ժամ, երկու ժամ թրև են գալիս, մի քանի սվարկա են անում ու էդքանով համարում են օրվա աշխատանքը ավարտած ու հենց նրանց ծույլ աշխատանքի արդյունքում է, որ խոստացված օրը կամուրջը չհանձնվեց շահագործման»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամբողջ հատվածում բազմաթիվ ավտոմեքենաներ էին ընկնում ջրափոսերի մեջ ու այնպիսի տպավորություն էր, որ ավտոմեքենաները ուր որ է փոսի մեջ հայտնվելու հետևանքով շրջվելու են։ Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն էլ չէին կարողանում մոտենալ դեպքի վայրին, որպեսզի ջրափոսերում հայտնված ավտոմեքենաներն ու ուղևորներին դուրս բերեն անվտանգ վայր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն բազմաթիվ վարորդներ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե 1-2 օրերի ընթացքում խնդիրը չլուծվի, դիմելու են ծայրահեղ միջոցի՝ Երևան- Սևան՝ Նոր Հաճնի կամրջի մոտ, Նոր Գեղի-Արզնի ձոր, Նոր Գեղի-Եղվարդ, Նոր Գեղի-Լուսակերտ ճանապարհները փակելու են ավտոմեքենաներով, ինչը գուցե զգաստացնի «Վեոլիա ջրի» չինովնիկներին ու վերջապես հիշեն, որ եթե իրենք աշխատավարձ են ստանում երբեմն չարած աշխատանքի դիմաց, հենց բնակիչների, տվյալ դեպքում՝ սպառողների, հարկատուների հաշվին է։
Հիշեցնենք՝ SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 19-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Նոր Գեղիից Արզնի ձոր տանող ճանապարհահատվածում տիրող բարձիթողի վիճակից, երբ վարորդները կենաց-մահու պայքար էին տալիս «մարդաբոյ» փոսերով ճանապարհն անցնելիս:
Հրապարակումից օրեր անց՝ հոկտեմբերի 25-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստացել քաղաքացիներից, ովքեր արդեն ամենավերջին խոսքերն էին ուղղում պատկան մարմիններին, ասելով, որ նրանք ավելի շատ կառչած են իրենց աթոռներից ու իրենց թափաններն են լցնում, քան մտածում են քաղաքացու, ինչպես նաև վարորդների մասին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին.
«Գույքահարկ ենք մուծում կանոնավոր, բայց կաբինետներում նստած չինովնիկները չեն մտածում 1-2 ավտոմեքենա ասֆալտ բերեն ու գոնե էս ճանապարհին փոսալցումներ կատարեն. տեսնում եք՝ օրեր առաջ փոշին էր խեղդում, այսօր արդեն՝ կեղտաջրերը:
Ո՞վ է պատասխան տալու, բավական է, հետո էլ ասում են, թե ժողովուրդը մեզ հայհոյում է, բա սա հայհոյելու չի՝ ի՞նչ է: Բավական է, մի քիչ մարդ եղեք, մտածեք էս երկրի մասին, ձեր պաշտոնները ժամանակավոր են, գոնե էնպես աշխատեք, որ երբ ձեզ աշխատանքից ազատեն, կամ դուք գնաք հանգստի, լավ խոսքերով հիշենք ձեզ, թե չէ ամեն անգամ ձեր ականջները վառելու է մեր տված մի քանի հարկանի հայհոյանքները:
Իսկ տարեց մարդիկ ոչ միայն հայհոյում են ձեր նմաններին, այլև անիծում են»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված ճանապարհահատվածում իրոք տիրում էր բարձիթողի վիճակ և ոչինչ չէին ձեռնարկում՝ այս ճանապարհը մի թեթև ասֆալտապատելու ուղղությամբ, իսկ այֆ «մարդաբոյ» փոսերի, որ դարձել էին ջրափոսեր, պատճառով խցանումը հասնում էր մի քանի կմ-ի, բազմաթիվ ավտոմեքենաներ ընկնում էին ջրափոսերի մեջ ու կոտրվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, տևական ժամանակ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում քաղաքացիներից, ովքեր խնդրում և պահանջում էին, որպեսզի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարտավորեցնի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, ինչպես նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, որ Նոր Գեղի գյուղից դեպի Արզնի ձոր տանող ճանապարհահատվածում կատարեն փոսալցման աշխատանքներ։
Հոկտեմբերի 18-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները, ինչպես նաև նշված հատվածով երթևեկող վարորդները իրենց զայրույթն էին հայտնել, ասելով․
«Չենք դժգոհում, այլ իրականությունն ենք ներկայացնում, որ գոնե էս անտերության մատնված ճանապարհը եթե կապիտալ չեն ասֆալտապատում, գուցե փոսալցում իրականացնեն։ Նոր Հաճնի կամուրջը ինչքան ժամանակ է փակ հիմնովին վերանորոգելու նպատակով ու դրա համար այս ճանապարհով ենք երթևեկում։ Շարժը էնքան շատ է, որ ասելու չի։ Առանց չափազանցության ամեն օր վթարներ են տեղի ունենում, հիմնականում գիշերային ժամերին՝ երբ մութ է, արտաքին լուսավորություն էլ չկա։ Այս հատվածով անցնում են միջհամայնքային տրանսպորտը, տարբեր մակնիշի բեռնատարներ, իսկ եղել են դեպքեր, որ շտապօգնությունը կանչով մեծ դժվարությամբ է հասել բուժառուի տուն, քանի որ մեքենաներ են ընկել փոսն ու խափանվել են։ Հիմա գոնե մի քանի բեռնատար ասֆալտ բերեն էդ անտեր փոսալցումը անեն, մինչ Նոր Հաճնի կամուրջը հանձնեն շահագործման։ Չնայած դրա ծերն էլ չի երևում, քանի որ երբ անցնում ենք այդ հատվածով հնդիկներից բացի ոչ մեկի չես տեսնում։ Գալիս մի երկու ժամ ծիկ են անում ու այդքանով համարում են իրենց գործը ավարտած, վեշ-մեշոկը հավաքում գնում են։ Էդտեղ էլ պետք է կառավարությունը հսկողություն իրականացնի, որ էդ թամբալները գլուխ չպահեն։ Ավելի վատթար վիճակ է, երբ եղանակը անձրևում է ու Նոր Գեղի գյուղի այդ հատվածից միչև Արզնի ձոր իջնելը դառնում է մի իսկական պատուհաս և միայն այդ հատվածը չէ, որ ահավոր վիճակ է։ Ձոր իջնող մի քանի ոլորաններում նույնպես կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է քարաթափում կամ փլուզում տեղի ունենա ու պատկերացրեք, որ այդ ժամանակ նշված հատվածով տրանսպորտ կամ այլ ավտոմեքենա անցնի։ Հիմա խնդրում ու պահանջում ենք, որպեսզի հարցին լուրջ մոտեցում ցուցաբերվի և օրերի ընթացքում փոսալցումը կատարեն, հակառակ դեպքում կարող ենք մտածել, որ մենք՝ վարորդներս, քցված ենք։ Քցված այն առումով, որ կանոնավոր հարկերը վճարում ենք, այդ թվում՝ ավտոմեքենայի, բայց ամեն անգամ նման ճանապարհով անցնելիս ավտոմեքենաները տանում ենք արհեստավորի մոտ։ Էնտեղ էլ ընենց գներ են ուզում, որ գերադասում ես քարե դարի տրանսպորտ վարես»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2155 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)