41167 դիտում
11:54 19-10-2024
Նոր Գեղիից Արզնի ձոր տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհը վարորդների համար դարձել է «կենաց մահու պայքար»․ մարդաբոյ փոսերն ու ամեն պահի ճանապարհի փլուզման վտանգն իրական է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր խնդրում և պահանջում են, որպեսզի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պարտավորեցնի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, ինչպես նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, որ Նոր Գեղի գյուղից դեպի Արզնի ձոր տանող ճանապարհահատվածում կատարեն փոսալցման աշխատանքներ։
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները, ինչպես նաև նշված հատվածով երթևեկող վարորդները իրենց զայրույթն էին հայտնում ասելով․
«Չենք դժգոհում, այլ իրականությունն ենք ներկայացնում, որ գոնե էս անտերության մատնված ճանապարհը եթե կապիտալ չեն ասֆալտապատում, գուցե փոսալցում իրականացնեն։ Նոր Հաճնի կամուրջը ինչքան ժամանակ է փակ հիմնովին վերանորոգելու նպատակով ու դրա համար այս ճանապարհով ենք երթևեկում։ Շարժը էնքան շատ է, որ ասելու չի։ Առանց չափազանցության ամեն օր վթարներ են տեղի ունենում, հիմնականում գիշերային ժամերին՝ երբ մութ է, արտաքին լուսավորություն էլ չկա։ Այս հատվածով անցնում են մինչհամայնքային տրանսպորտը, տարբեր մակնիշի բեռնատարներ, իսկ եղել են դեպքեր, որ շտապօգնությունը կանչով մեծ դժվարությամբ է հասել բուժառուի տուն, քանի որ մեքենաներ են ընկել փոսն ու խափանվել են։ Հիմա գոնե մի քանի բեռնատար ասֆալտ բերեն էդ անտեր փոսալցումը անեն, մինչ Նոր Հաճնի կամուրջը հանձնեն շահագործման։ Չնայած դրա ծերն էլ չի երևում, քանի որ երբ անցնում ենք այդ հատվածով հնդիկներից բացի ոչ մեկի չես տեսնում։ Գալիս մի եկու ժամ ծիկ են անում ու այդքանով համարում են իրենց գործը ավարտած, վեշ-մեշոկը հավաքում գնում են։ Էդտեղ էլ պետք է կառավարությունը հսկողություն իրականացնի, որ էդ թամբալները գլուխ չպահեն։ Ավելի վատթար վիճակ է, երբ եղանակը անձրևում է ու Նոր Գեղի գյուղի այդ հատվածից միչև Արզնի ձոր իջնելը դառնում է մի իսկական պատուհաս և միայն այդ հատվածը չէ, որ ահավոր վիճակ է։ Ձոր իջնող մի քանի ոլորաններում նույնպես կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է քարաթափում կամ փլուզում տեղի ունենա ու պատկերացրեք, որ այդ ժամանակ նշված հատվածով տրանսպորտ կամ այլ ավտոմեքենա անցնի։ Հիմա խնդրում ու պահանջում ենք, որպեսզի հարցին լուրջ մոտեցում ցուցաբերվի և օրերի ընթացքում փոսալցումը կատարեն, հակառակ դեպքում կարող ենք մտածել, որ մենք՝ վարորդներս, քցված ենք։ Քցված այն առումով, որ կանոնավոր հարկերը վճարում ենք, այդ թվում՝ ավտոմեքենայի, բայց ամեն անգամ նման ճանապարհով անցնելիս ավտոմեքենաները տանում ենք արհեստավորի մոտ։ Էնտեղ էլ ընենց գներ են ուզում, որ գերադասում ես քարե դարի տրանսպորտ վարես»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+