1147 դիտում
15:18 25-10-2024
Քրեակատարողական ծառայողները մասնակցել են երկօրյա վերապատրաստման դասընթացներին
Հոկտեմբերի 23-ին և 24-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան Ցողիկ Ալեքսանյանը և շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի» կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։
ՔԿԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացների նպատակը քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար դասընթացավարների պատրաստումն է, և կրելու են շարունակական բնույթ։
Դասընթացները վարել է «Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի» փորձագետ Ջոշ Աունստեդը, որը մասնակիցներին ներկայացրել է քրեակատարողական համակարգի միջազգային ստանդարտները, դրանց կիրառման կարգն ու առանձնահատկությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ազատազրկված անձանց պահման պայմանների, սննդի, հիգիենայի պարագաների ապահովման, բուժսպասարկման միջազգային ստանդարտներին։ Քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի վարքագծի կանոններին և մասնագիտական վերապատրաստումներին առնչվող հարցեր։
Դասընթացներին ներկա է եղել նաև ոլորտի ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյանը։
Վերապատրաստման դասընթացների տեսական մասն ամփոփվել է մասնակիցների գործնական վարժություններով և առաջադրանքներով։

Նմանատիպ նյութեր
1214 դիտում
16:10 21-02-2019
Գարեգին Բ Կաթողիկոսը հանդիպել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ
1390 դիտում
20:30 19-11-2022
ԱՀ առողջապահության նախարարը հավաստագրեր է հանձնել վերապատրաստման դասընթացներին մասնակցած մի խումբ հոգեբանների
Այս բաժնից
988 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
577 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը