211652_close_icon

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հրավիրում է մասնակցելու 2021թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին

views-count1763 դիտում article-date 17:14 28-06-2021
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հրավիրում է շահագրգիռ անձանց մասնակցելու 2021թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին, որոնք նախատեսված են դպրոցների անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և ռուսաց լեզուների ուսուցիչների համար:

Համալսարանն ընդգրկվել է ԿԳՄՍ նախարարության կողմից  երաշխավորված ուսուցիչների բարձրորակ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ցանկում:

 Դասընթացները կուղղվեն ուսուցիչների մանկավարժական, մեթոդական և  մասնագիտական հմտությունների խթանմանը՝ հիմնվելով նոր չափորոշիչների, ծրագրային մոտեցումների,  տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վրա:
 
Վերապատրաստման ծրագիրը ներառում է հետևյալ ոլորտները.
  • Մասնագիտական լեզու (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն),
  • Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,
  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառում  ուսումնական գործընթացում,
  • Մասնագիտական զարգացում և պրակտիկա
Դասընթացի ավարտին մասնակիցները կհավաքեն կրեդիտներ և կստանան վերապատրաստման վկայականներ:
 
Դասընթացներին գրանցվելու կամ այլ մանրամասների համար զանգահարեք 060830111 (2-69), 091630725 հեռախոսահամարներին կամ գրեք [email protected] էլ. փոստի հասցեին։
  
 ԲՊՀ հանրային կապերի և լրատվության բաժին
 

Նմանատիպ նյութեր