211652_close_icon
views-count1060 դիտում article-date 21:32 17-10-2024

Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը

Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրի պաշտպանական գերատեսչությունից հաստատում են, որ 2024 թվականի հոկտեմբերի 16-ին մեկ տարի տևած հետապնդումից հետո Հարավային ռազմական օկրուգի զինվորները Գազայի հատվածի հարավում գործողության ընթացքում սպանել են Յահյա Սինվարին։

Սոցցանցերում տարածվում են ՀԱՄԱՍ-ի 61-ամյա առաջնորդ Յահյա Սինվարին նման այլանդակված դիի կադրերը։ 

Իսրայելական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ այսօր նա սպանվել է ՑԱԽԱԼ-ի պարեկի կողմից Գազայի հատվածի տներից մեկում: 

Նմանատիպ նյութեր