211652_close_icon

Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել․ Արշակ Սարգսյան

views-count7357 դիտում article-date 23:11 10-10-2024
Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել։

Վերջերս Մաշտոցի պողոտայում հանրային տրանսպորտի համար կատարվել է A գոտի գծանշում։ Բայց եկեք հասկանանք մի բան ,որ նախաքան գծանշումը պետք է առաջին երթևեկելի գոտուց հանեին կարմիր կետագծերը (կայանատեղին)։ Այս քաղաքային իշխանությունները փորձել են  անել մի բան ,որի մասին ուղղակի լսել են ,բայց իրական բեռնաթափման մասին չեն հասկացել։ 

Երկու երնեկ չի լինում՝ համ կարմիր կետագծերի հաշվին թալանել քաղաքացիներին,համ միևնույն ժամանակ բեռնաթափել Երևանը։ 

Մենք բեռնաթափման ծրագիր հստակ ներկայացրել ենք ,որի կատարման դեպքում կունենանք այլ պատկեր»։

Նմանատիպ նյութեր