211652_close_icon
views-count7004 դիտում article-date 13:04 18-01-2020

Այսօրվա երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ. ԱԻՆ

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։ Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ։ Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում է, որին բնորոշ են մեծ քանակությամբ թույլ սեյսմիկ ցնցումներ, իսկ միջին ուժգնության երկրաշարժերից հետո լինում են բազմաթիվ հետցնցումներ։ Այսպիսով՝ հունվարի 18-ին գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ։ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում, պարբերաբար գնահատում ընթացիկ սեյսմիկ վտանգը ՀՀ և ԱՀ տարածքներում։ Թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:

Նմանատիպ նյութեր