211652_close_icon
views-count79933 դիտում article-date 16:01 12-02-2022

Մտածում եմ, կարող ա էտ թալանը իրականում չի էղել, ուղղակի խափել, կուտ էս տվել, որ հելնենք փողոց փակենք. Գուրգեն Վարդանյան

Գուրգեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այ Նիկոլ ջան, ախր ասում էիր` «ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ հետ եմ բերելու» բա ինչ էղավ, ախր 3֊4 տարի ա նստել էնք թախտին սպասում էնք էտ փողերին։

Չէ դու ասա, եթե պետքա մի հատել փողոցում խորոված կանենք, դու մենակ ասա։

Նիկոլ ջան, բայց էն թալանի հետ բերելու մոմոնտը կարեւոր ա, ախր համ հոսանքն ա թանկացել համ սնունդը ձեռներս փող չկա, սպասում ենք էտ թալանը բերես բաժանես որ յոլա գնանք։

Համել 4 տարի հետո կասկածելի մտքեր են սկսել մոտս, մտածում եմ կարող ա էտ թալանը իրականում չի էղել, ուղակի խափել կուտ էս տվել, որ հելնենք փողոց փակենք։ Կամ թալանը էղել ա, դուք էլ լավել հետ էք բերել, բայց ըտե իրար հետ մեջ մեջ էք արել իսկ թախտին նստած, բախտին սպասողներիս բան չի հասել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր