211652_close_icon
views-count1390 դիտում article-date 09:33 06-10-2024

Ռուսաստանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպան Անտոնովին

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ավարտել է աշխատանքն ԱՄՆ-ում և վերադառնում է Մոսկվա։ Այս մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 5-ին, ռուսական լրատվական գործակալություններին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Անտոնովը «ավարտում է իր գործուղումը Վաշինգտոնում»։ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատնից ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ ինքնաթիռը, որում եղել է նախկին դեսպանը, Մոսկվա է թռել հոկտեմբերի 5-ի երեկոյան՝ Մոսկվայի ժամանակով։ Թե ով կփոխարինի Անատոլի Անտոնովին այս պաշտոնում, չի հաղորդվում։

Ուկրաինա ռուսական ներխուժմանը աջակցելու համար Անտոնովը գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ, մասնավորապես Կանադայի, ԵՄ-ի, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի կողմից:

Նմանատիպ նյութեր