Վենեսուելան ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպանին
                        Վենեսուելան Միացյալ Նահանգներից հետ է կանչել իր դեսպանին այն բանից հետո, երբ Բարաք Օբաման պատժամիջոցներ է սահմանել վենեսուելացի 7 պաշտոնյայի նկատմամբ: 
Ինչպես հայտնել են Սպիտակ տանը, պաշտոնյաների դեմ պատժամիջոցների դրդապատճառն այն է, որ, Վաշինգտոնի կարծիքով, նրանք խախտել են Վենեսուելայի քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմաներում: 
Սպիտակ տան ղեկավարի որոշման համաձայն, նրանց մուտքը Միացյալ Նահանգներ կարգելվի, իսկ նրանց հաշիվները` կարգելափակվեն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

