Ռուսաստանը հետ է կանչել ՆԱՏՕ-ում իր ներկայացուցիչին
Ռուսաստանի ՊՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով Մոսկվա կանչել ՆԱՏՕ-ում իր ներկայացուցիչին, հաղորդում է РИА «Новости»-ին:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:
«Մենք հնարավորություն չենք տեսնում ՆԱՏՕ-ի հետ համագործակացությունը շարունակել սովորականի նման: Որոշվել է խորհրդակցությունների նպատակով Մոսկվա կանչել ՆԱՏՕ-ում մեր ներկայացուցիչ Գեներալ-գնդապետ Եվնևիչին »,-նշել է Անտոնովը:
Բացի այդ նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից որոշումը դադարեցնել Ռուսասատնի հետ ռազմական և քաղաքացիական համագործակցությունը զերոյացնում է տարիների աշխատանքը: