1126 դիտում
17:51 03-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու միակ նախապայմանը քաղաքական կամքն է․ Լիտվայի ԱԳՆ
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար միակ նախապայմանը քաղաքական կամքն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայի ԱԳ նախարարն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասին հարցին։
Լիտվայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, այլև Եվրոպայի խորհրդի համար։
Նա հիշեցրել է, որ դեռևս մայիս ամսին ԵՄ-ի նախարարների կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա։
«Բացի այդ ողջունվել է երկու պետությունների սահմանների սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա», - իր խոսքում նշել է Լիտվայի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործում մեծ կարևորություն ունի բարձրագույն մակարդակում քաղաքական կամքի առկայությունը՝ հասնելու խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարողանան ստորագրել խաղաղության պայմանագիրը:
Գաբրիելիուս Լանդսբերգիսը կարծիք է հայտնել, որ վստահության մթնոլորտի և նպաստավոր հաշտեցման հասնելու համար անհրաժեշտ են կայուն, բաց երկխոսություն և բարի կամքի ազդակներ։
«Լիտվան պատրաստ է ներդրում ունենալ նման գործընթացում այնքան, որքան կարող է», - նշել է Լանդսբերգիսը՝ միաժամանակ հավելելով, որ հասկանում է, որ բանակցությունները ներկայում շարունակվում են և այս ընթացքում խաղաղության պայմանագրի նախագծի մի քանի տարբերակներ են ներկայացվել։
Լանդսբերգիսը կարծիք է հայտնել, որ այժմ բանակցային գործընթացում կա առաջընթաց, որի շարունակությունը մեծամասամբ կախված է երկու երկրների առաջնորդների բարի կամքից։
«Դա է միակ նախապայմանը, որը պահանջվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար», - նշել է Լիտվայի ԱԳ նախարարը՝ վերահաստատելով իր երկրի աջակցությունն այդ գործընթացին։

Նմանատիպ նյութեր
1111 դիտում
10:38 10-03-2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ հրատապ է ԱՄՆ-ի համար. Փրայս
1300 դիտում
15:59 18-11-2023
Այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Ալեն Սիմոնյան
7863 դիտում
21:20 19-06-2020
Եթե շքերթին մասնակցելու միակ նախապայմանը ապաքինվելն էր, ինչու՞ Փաշինյանն ապաքինվել է, բայց չի մասնակցելու
Այս բաժնից
919 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
844 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
907 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին