7507 դիտում
21:42 21-04-2015
ԼՂՀ Պն-ի արձագանքը՝ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից 5 զոհի եւ 10 վիրավորի մասին տարածված տեղեկությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն եւ արդյունքում տվել 5 զոհ եւ 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հերքում են ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկատվությունը՝ այն որակելով ոչ այլ կերպ, քան այսօր՝ ապրիլի 21-ի գիշերը իր իսկ կողմից շփման գծի հյուսիսարեւելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում կրած սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ:
ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն շարունակում են իրականացնել իրենց մարտական դիրքերի պաշտպանությունը եւ անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ գործողությունների:
Նմանատիպ նյութեր
6247 դիտում
16:42 13-07-2020
Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարին առևանգել են Ադրբեջանի կողմից 12 զոհի մասին հայտարարությունից հետո
1213 դիտում
13:00 15-02-2024
Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին
Այս բաժնից
1369 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
787 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին