54352 դիտում
11:14 01-10-2024
Օրենքով գող «Կիլդիմ Արթուր»-ին հանձնարարել են 48-ամյա տղամարդուց հետ ստանալ 4500 դոլար պարտքը, ինչի համար տարել են վերջինիս ավտոմեքենան, ստացել գումարը, սակայն ավտոմեքենան հետ վերադարձնելու հարցի շուրջ վեճ է առաջացել և հնչել են կրակոցներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Արմավիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամները, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ՌԴ-ում բնակվող օրենքով գողի կարգավիճակ ստացած անձինք, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված «Կիլդիմ Արթուր» մականվամբ հայտնի Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Մ․-ին տվել են հանձնարարական, որ նույն մարզի բնակիչ 48-ամյա Գնել Ս․-ից հետ ստանա վերջինիս նախօրոք տրված 4 հազար 5 հարյուր դոլարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրանից հետո Արթուր Մ․-ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման այլ անդամների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, սպառնալիքի, հարկադրանքի և անօրինական գործողության միջոցով Գնել Ս․-ի ավտոմեքենան առևանգելու և իրենց մոտ պահելու միջոցով, վերջինս հարկադրել ու ստացել են պահանջված գումարը, որից հետո Գնել Ս․-ի ավտոմեքենան վերադարձնելու հարցի հետ կապված օգոստոսի 14-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում «ԱԿ-74» ինքնաձիգով ներխուժել է Արթուր Մ․-ի տուն և արձակել է կրակահերթ:
Արթուր Մ․-ն գտնվում է «Արմավիր ՔԿՀ»-ում, ձեռնարկվում են միջոցառումներ Գնել Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
176296 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)