96702 դիտում
18:26 26-04-2017
22-ամյա աղջիկը 28-ամյա տղամարդուց 500 դոլար պահանջելու դիմաց ստացել է 300՝ պատճառաբանելով, որ կհրապարակի իրենց ինտիմ կապի տեսագրությունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությւններով՝ Երևան քաղաքի ոստիկանության բաժիններից մեկում հետաքննություն է սկսվել՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչներից մեկի՝ 28-ամյա Արմեն. Ի.-ի և Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակչուհի, 22-ամյա Մարիամ.Գ.-ի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Մարիամ. Գ.-ն Արմեն. Ի.-ի հետ իր ունեցած ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով նրանից փորձել է շորթել 500 ԱՄՆ դոլար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շորթողը ստացել է 300 դոլար:
Մարիամ Գ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: