211652_close_icon
views-count18248 դիտում article-date 10:57 01-10-2024

Արտակարգ դեպք՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում. երեխաներից մեկը «բալոնչիկից» հազ առաջացնող նյութ է բաց թողել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը դասասենյակներից մեկում «բալոնչիկից» հազ առաջացնող հատուկ նյութ է բաց թողել:

Այս պահին դպրոց է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ:  

Ահազանգով դպրոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզները։

Դպրոցի տարածքում իրականացվել են օդի կոնցենտրացիայի չափումներ՝ օդի մեջ վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել, որի վերաբերյալ տեղեկացվել է դպրոցի տնօրինությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում:
 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր