3586 դիտում
10:03 15-01-2020
Նախարարը տեղյա՞կ է, թե իր կողմից ուղարկված մարդն ինչով է զբաղված Աղբալյանի անվան դպրոցում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդում, «Փաստ» թերթի տեղեկություններով, խմորումներ են առաջացել: Բանն այն է, որ ներքին լուրջ դժգոհություններ կան ԿԳՄՍՆ-ից խորհրդի անդամ նշանակված Վահրամ Սողոմոնյանի գործողություններից:
Ըստ դպրոցում պտտվող տեղեկությունների, նրա «տանիքը» ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն է, և նրանք որոշակի հեռահար նպատակներ ունեն այս դպրոցի, մասնավորաբար առաջիկայում սպասվող՝ տնօրենի մրցույթի հետ կապված:
Ի դեպ, Վահրամ Սողոմոնյանը նաև աշխատում է «Քաղաքական դիսկուրս» հանդեսում, որի ֆինանսավորումը, ըստ տեղեկությունների, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամից է:
Մեր աղբյուրները պնդում են, որ Վահրամ Սողոմոնյանը խորհրդի նիստերի ընթացքում բարձրացնում է հարցեր, որոնք խորհուրդն այդպես էլ պարզ մեծամասնությամբ չի ընդունում, ինչից «նեղսրտված»՝ նա աղմուկը տեղափոխում է «Ֆեյսբուք»:
Ըստ մեր զրուցակիցներից մեկի, որը չցանկացավ ներկայանալ, Սողոմոնյանն օրերս էլ գրառում է կատարել, որից իրենք տպավորություն են ստացել, թե նա «դպրոցի կյանքով հետաքրքրվող բոլոր մարդկանց» հրավիրել էր շրջայցին, որը խորհուրդը նախաձեռնել է դպրոցում:
«Սակայն դա պարզապես անթույլատրելի է: Դա հակասում է դպրոցի կանոնադրությանը: Այս դպրոցի հեղինակությունն այսօր Հայաստանում ամենաբարձրներից է, օլիմպիադաներում այս դպրոցի աշակերտներից շատերն են լավագույնը ճանաչվում, այս դպրոցում են ցանկանում սովորել շատերը՝ դպրոցի ճիշտ կառավարման շնորհիվ:
Այնինչ, այսօր փորձում են խաթարել դպրոցի բնականոն գործունեությունը: Հետաքրքիր է՝ նախարար Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ է, թե իրենց կողմից դպրոց ուղարկված մարդն ինչով է զբաղված»,- ասաց մեր զրուցակիցը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը