211652_close_icon
views-count499 դիտում article-date 19:21 30-09-2024

Գնել Սանոսյանը շնորհավորել է հայկական ավիացիայի ստեղծման օրվա առթիվ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է հայկական ավիացիայի ստեղծման օրվա առթիվ։

«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 91-րդ տարեդարձի և մասնագիտական օրվա առթիվ:

Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է, որն ամեն օր հաղթահարում է իր առջև ծառացած մարտահրավերները և կայուն քայլերով շարժվում առաջ։

Ձեր ավանդն անուրանալի է Հայաստանում քաղաքացիական ավիացիայի զարգացման գործում։ Յուրաքանչյուրիդ կատարած անձնվեր աշխատանքի արդյունքում է, որ այսօր մենք հաստատուն քայլերով ոլորտը տանում ենք դեպի զարգացում՝ ապահովելով անվտանգ և ապահով թռիչքներ։

Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուրիդ կատարած անձնվեր աշխատանքը՝ ուղղված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը։

Այսօր էլ ոլորտի առաջ բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց այն նվիրումը, որն առկա է ոլորտի պատասխանատուների և մասնագետների մոտ, ինձ մեծ հավատ է ներշնչում, որ բոլոր մարտահրավերները հնարավոր է հաղթահարել և ապահովել անվտանգ, էլ ավելի հարմարավետ թռիչքներ։

Շնորհավոր քաղաքացիական ավիացիայի 91-րդ տարեդարձը»,- ասված է նրա ուղերձում։

Նմանատիպ նյութեր