1213 դիտում
18:05 30-09-2024
Մինչև հրամանատարի զոհվելը թշնամին չկարողացավ ճեղքել նրա դիրքերի պաշտպանությունը. կայացել է Մանվել Կարապետյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը. Aravot.am
Աշոցքի մարզամշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ Մանվել Կարապետյանի անմահ հիշատակին նվիրված «Լեռների արծիվը» գրքի շնորհանդեսը։ Հասմիկ Խաչատրյանի հեղինակած «Լեռների արծիվը» գրքում Մանվել Կարապետյանի մասին հուշեր ու վկայություններ են նրա ընկերների, հարազատների կողմից։
Շնորհանդեսի ներկաներին, հերոսի ծնողներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ողջույնի խոսքն է փոխանցել մարզպետի խորհրդական Գնունի Աղաբեկյանը, որում մասնավորապես ասված է.
«Անչափ հուզիչ ու միևնույն ժամանակ պարտավորեցնող միջոցառման ենք մասնակցում։ Դժվար է խոսել, երբ խոսքերով հնարավոր չէ արտահայտել այն ամենն, ինչ զգում ես, դժվար է խոսել, քանզի հայրենիքի համար ամենաթանկը տված հերոսների մասին խոսելիս բառերը աղքատանում են, մտքերը` աղճատվում։ «Լեռների արծիվը» գիրքը վստահ եմ` արցունքի ու դառը ժպիտի, հիացմունքի ու ափսոսանքի, հպարտության ու տխրության զգացումներից է ծնվել, վստահ եմ նաև, որ գիրքը ոչ թե մահվան, այլ կյանքի մասին է, ոչ թե ընկնելու, այլ պայքարի, ուժի, ոգու և հզորության մասին է, քանզի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ Մանվել Կարապետյանի մասին խեղճացած ու անցյալով հնարավոր չէ խոսել։ Փառք հայրենիքի համար կյանքը չխնայած բոլոր հերոսներին»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր
7048 դիտում
18:44 18-04-2023
«Նրանք մեզ հետ են». կայացել է պատերազմի մասնակից Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը
Այս բաժնից
1165 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)