Հրապարակվել է իրաքյան պատերազմի մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի զեկույցը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը հրապարակել է Իրաքի պատերազմի մասին իր զեկույցը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, զեկույցի համահեղինակներից Ջոն Չիլքոթը գտնում է, որ Միացյալ Թագավորության նախկօն վարչապետ Թոնի Բլեերը չի օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները մինչ Իրաք բրիտանական զորք մտցնելու մասին որոշում կայացնելը:
Ըստ Չիլքոթի՝ ռազմական գործողությունները միակ ուղին չէր՝ Իրաքի կողմից հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ստուգված չեն եղել այն տեղեկությունները, թե Իրաքը զանգվածային ոչնչացման զենք ունի:
Հետևապես, բրիտանական կառավարությունը թերագնահատել է Իրաք ներխուժման հետևանքները և իր զորքն ուղարկել այդ երկիր՝ չստանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներից մեծ մասի աջակցությունը:
Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է՝ վերլուծելու 2001-2009 թթ-ներին իրաքյան պատերազմում Մեծ Բրիտանիայի մասնակցությունը: