211652_close_icon
views-count775 դիտում article-date 16:53 27-09-2024

Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ

Կարեւոր - այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Բացի դրանից շատերը չեն կարողանում մտնել Ֆեյսբուք, քանի որ երկփուլայինի ՍՄՍ-ը չի գալիս։

Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը - Վոթզափի խնդրի դեպքում, եւ Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը - ինչ-որ մի ընկերոջ միջոցով։

Կփորձեմ անմիջապես Մետային ուղարկել տվյալները - փորձենք ձեզ վերականգնել։

Մի քիչ ուշոտ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր