211652_close_icon
views-count811 դիտում article-date 08:00 24-09-2024

Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը Անկախության օրվա առթիվ «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել։

Նկատենք, որ նա, չնայած դատարանում վկաների հարցաքննության փուլից է ներգրավվել այդ քրեական գործին, քանի որ Աննա Վարդապետյանը հեռացրել էր համակարգից մեղադրող նախկին դատախազ Արսեն Մարտիրոսյանին, բայց իշխող քաղաքական թիմը, անկախ գործի ելքից, Էդգար Արսենյանին «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի 33 ամյակի առթիվ, հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով գլխավոր դատախազության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են տարբեր մեդալներով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր