211652_close_icon
views-count487 դիտում article-date 23:47 18-09-2024

Կանանց Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ։

Լիլիթ Մկրտչյանը (2366) սպիտակներով հաղթեց Գուլրուխբեգիմ Տոխիրժոնովային (2380)։

Մարիամ Մկրտչյանը (2328) սեւերով պարտվեց Կարիսա Յիպին (2386)։

Էլինա Դանիելյանը (2393) սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Իրինա Կրուշին (2396)։ Աննա Սարգսյանը (2364) սեւերով պարտվեց Ալիս Լիին (2384)։

Հայաստանի հավաքականը վաստակել է 11 միավոր։

Առաջին 6 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) եւ Չինաստանին (2,5:1,5), պարտվել էր Հնդկաստանին (1,5:2,5):

ԱՄՆ-ի հավաքականը հաղթել էր Հորդանանին (4:0), Ֆիլիպիններին (3,5:0,5), Կանադային (3,5:0,5), Նիդերլանդներին (3,5:0,5), Շվեյցարիային (2,5:1,5), պարտվել էր Մոնղոլիային (1,5:2,5):

Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։ 

Նմանատիպ նյութեր