30465 դիտում
16:37 17-09-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Ջրաշխարհ»-ի մոտ հրդեհ է բռնկվել «Hyundai»-ում. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է 26-ամյա վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Յու. Մելյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է Յու. Մելյանը, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սուրեն Բալդրյանն ու կրտսեր պարեկ Ազատ Խանգալդյանը:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է կրակ բռնկվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
8857 դիտում
19:58 04-10-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (06.10.2024 թ․)