211652_close_icon
views-count481 դիտում article-date 21:37 16-09-2024

ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերից

ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերից։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարությունը։

«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Նիգերի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարեցին Նիգերից ամերիկյան ռազմական և տեխնիկայի դուրսբերման ավարտի մասին», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:

Գործընթացը, որը սկսվել էր մայիսի 19-ին, փաստացի ավարտվել է սեպտեմբերի 15-ին։

Նմանատիպ նյութեր