60603 դիտում
11:11 15-09-2024
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ «Kia»-ն, Թթուջուրի վարչական տարածքում, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորակին հարակից դաշտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայով Նավուր-Թթուջուր ավտոճանապարհի 34 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակին հարակից դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Թ․-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 57-ամյա Հարություն Ա․-ն և 43-ամյա Լիլիա Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ավտոմեքենայում գտնվող 3 ուղևորները, ովքեր չեն տուժել և ըստ դեպքի վայրում հավաքվածների ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փրկարարները ու քաղաքացիները վիրավորներին պատգարակով են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի,Հրաչ Գևորգյանի, ջրային պարեկների վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Դավիթ Գալոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչ Վարդան Թովմասյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վարորդ Արթուր Թ․-ն շտապօգնության ավտոմեքենայով Երևանի «Երևան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վարորդն ու ուղևորները վերադառնում էին Շամշադինից, որտեղ այցելել էին զինվորին տեսության և ավտոմեքենայում բացի 3 ուղևորներից եղել են ևս 3 հոգի ու բարեբախտաբար նրանք չեն տուժել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+