211652_close_icon
views-count70635 դիտում article-date 11:23 19-11-2018

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 21-ամյա պայմանագրային զինծառայողը Opel-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Գուրգեն Զաքարյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 MD 171 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Զաքարյանը, նրա ուղևորներ՝ 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը, 15-ամյա Ռոբերտ Տոնոյանը, 16-ամյա Մելսիկ Նադարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, իսկ 23-ամյա Արսեն Կարապետյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում աշխատանքները ղեկավարում են Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության քննիչները։ Դեպքի վայրում են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Ճամբարակի ռազմական ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Կոստանյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Զաքարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր