ԱՄՆ Ծովային հետևակի փորձագետները և ՀՀ ՊՆ Կիբերպաշտպանության մասնագետները փորձի փոխանակում են կատարել
                        Սեպտեմբերի 2-13-ը ԱՄՆ Ծովային հետևակի կիբեր փորձագետները և ՀՀ ՊՆ Կիբերպաշտպանության ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել կիբեր անվտանգության ոլորտում և քննարկել ցանցային անվտանգությունը, կիբեր հիգիենան և դիմակայումը նոր սպառնալիքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

