640 դիտում
11:23 07-09-2024
Իրանը վճռական պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքի» ցանկացած փոփոխության. Իրանի խորհրդարանի հանձնաժողովի ղեկավար
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ եւ վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության», տեղեկացրել է Mehr-ը։
Այս առնչությամբ նա մեկնաբանել է Ռուսաստանի վերջերս հայտնած դիրքորոշումը ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցքում իրադարձությունների աշխարհաքաղաքական զարգացման հետ կապված հարցերը չեն համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին, եւ Իրանը կտրականապես դեմ է այդ հարցին»,- ասել է Ազիզին։
Մեկնաբանելով մի շարք պետությունների անհեթեթ մտքերը «Turan» նախագծի վերաբերյալ՝ իրանցի բարձրաստիճան օրենսդիրը հայտնել է, որ, ըստ էության, «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, եւ, ըստ երեւույթին, կան ինչ-որ նախագծեր Իրանի ռազմական եւ քաղաքական հզորությունը տարածաշրջանում թուլացնելու համար՝ այդ միջանցքի պատրվակի տակ։
«Մենք նախազգուշացնում ենք նրանց, ովքեր նման պատրանքներ ունեն, որ այդ որոշումների հետեւանքները կլինեն ծանր եւ թանկ կնստեն նրանց վրա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ղեկավարվելով առողջ բանականությամբ, երբեք չի ձգտում ստեղծել լարվածություն տարածաշրջանում»,- ասել է Ազիզին՝ ավելացնելով, որ, մյուս կողմից, երկիրը կպաշտպանի իրեն, եթե իր տարածքային ամբողջականության սպառնալիք ծագի։
Ասելով, որ Իրանը ուշադիր հետեւում է Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացմանը, նա ընդգծել է. «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, եւ ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ եւ վճռական պատասխանի Իրանի կողմից»։

Նմանատիպ նյութեր
973 դիտում
23:35 01-04-2024
Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին․ իրանական լրատվամիջոց
Այս բաժնից
796 դիտում
21:30 07-12-2024
Խորագիր. Աղազարյանի լակմուսը, ԵՄ-ն ու Աննան, քավորի ԲԴԽ-ն, Նժդեհը` թիրախ, նահատակ ու բանակ. Oragir.News
745 դիտում
20:15 07-12-2024
Դամասկոսի ռեժիմը չկարողացավ հասկանալ Թուրքիայի մեկնած ձեռքի արժեքը. Էրդողան
718 դիտում
19:48 07-12-2024
Թբիլիսիում անցկացվող երթի մասնակիցները պահանջում են ազատ արձակել ակցիաների ժամանակ ձերբակալվածներին