730 դիտում
12:46 03-09-2024
Սյունիքի Ակներ գյուղում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Անհատ ձեռնարակատեր Լիանա Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Ակներ) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք հակասում են իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Մասնավորապես՝
* արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել կենդանիների (այդ թվում՝ կրծողների և միջատների) ներթափանցումը,
* հատակների, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չի ապահովվել պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մասնիկների թափվելուց, բորբոսի առաջացումից,
*սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
* կաթնամթերքի փաթեթավորումը չի կատարվել արտադրանքի անվտանգությունն ապահովող պայմաններում,
* վերամշակման համար իրացվող հում կաթը, հում յուղազերծված կաթը, հում սերուցքը չեն ունեցել ապրանքաուղեկից փաստաթղթեր,
*արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության համար չնախատեսված նյութեր, վերանորոգման պարագաներ,
* արտադրական գործընթացի հետ միաժամանակ արտադրական շինություններում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ,
* սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող երկու աշխատակցի մոտ բացակայել են սանիտարական գրքույկները, նրանք ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների,
*սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ-ն:

Նմանատիպ նյութեր
2149 դիտում
18:43 12-08-2024
Սյունիքի մարզում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
6995 դիտում
19:58 20-02-2020
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2630 դիտում
18:28 18-05-2021
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
598 դիտում
09:06 13-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
4012 դիտում
22:51 12-01-2025
Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը