211652_close_icon
views-count958 դիտում article-date 21:20 02-09-2024

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանի 2 ներկայացուցիչ կիսաեզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 63 կգ Յուրիկ Հովեյանը և 130 կգ Արամայիս Հարությունյանը դուրս են եկել Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մեկնարկած աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ։

Երիտասարդական ԱԱ-ն կտևի մինչև սետեմբերի 8-ը:

Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցավայր են մեկնել մարզիչներ Մովսես Կարապետյանի, Արմեն Առաքելյանի, Ալեքսան Միքայելյանի գլխավորությամբ։

Թիմի կազմում ընդգրկված են նաև 55 կգ քաշային Արմեն Գևորգյանը, 60 կգ քաշային Արմեն Սուքիասյանը, 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը, 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, 77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը, 82 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը, 87 կգ քաշային Ռուբեն Գևորգյանը և 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը:

Ազատ ոճի երիտասարդական հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝

57 կգ Հայկո Գասպարյան
61 կգ Էդիկ Հարությունյան
65 կգ Արման Մուսիկյան
70 կգ Վլադիմիր Ազարյան
74 կգ Սամվել Գևորգյան
79 կգ Արեն Իսրայելյան
125 կգ Խաչատուր Խաչատրյան

Մարզիչներ՝ Ավետիք Վարդանյան, Արմեն Մալխասյան, Վարդան Գյուրջյան։

Մրցավար՝ Գուրգեն Սահակյան։

Նմանատիպ նյութեր