Բաքվից անհանգստություն են հայտնում Մեծամորի ատոմակայանի առնչությամբ
Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարարը զարմանք է հայտնել Հայաստանում ատոմակայանի անջատման կապակցությամբ և ակնարկել «կիրառվող որոշ տեխնոլոգիաների վերաբերյալ ունեցած անհանգստության մասին»։ Այս մասին Էլնուր Սոլթանովը նշել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում։ Փոխանցում է Azatutyun-ը։
Նա հայտարարել է, թե «ատոմակայանը կարող է չհամապատասխանել համաշխարհային չափանիշներին», և շեշտել՝ վթարի դեպքում «ոչ միայն Հայաստանը կտուժի»։
Օգոստոսի 30-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մեծամորի ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ էր հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել էին անվտանգ կանգառի ռեժիմի։
Հայկական ատոմակայանը, սակայն, արդեն երեկ կրկին միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին, սկսել աշխատել ամբողջական հզորությամբ։