667 դիտում
20:10 30-08-2024
Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը՝ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
Հրաձգության Հայաստանի թիմը ևս երկու մեդալ է նվաճել Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունում։
10մ վազող թիրախ մրցաձևի երիտասարդական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել Գոռ Խաչատրյանը։ Հայ մարզիկը հավաքել է 567 միավոր և առաջին տեղով դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է 2-6 հաշվով, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում 6:3 հաշվով ուժեղ է գտնվել Ֆինլանդիայի ներկայացուցչից։
Երիտասարդական ԵԱ-ի նույն մրցաձևի կանանց պայքարում Մարի Ղազարյանը 519 միավորով ու 4-րդ տեղով անցել է կիսաեզրափակիչ և 6-8 հաշվով պարտություն կրել, իսկ բրոնզե մեդալի համար փոքր եզրափակչում 7-5 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին։
Ավելի վաղ Գոհար Հարությունյանը մեծահասակների պայքարում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 10 մետր վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում։ Գոհար Հարությունյան – Լիլիթ Մկրտչյան – Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակն էլ դարձել էր արծաթե մեդալակիր։
Երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան – Համլետ Կարենյան եռյակը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան – Անահիտ Սարգսյան – Աիդա Ազատյան եռյակն արժանացել էր բրոնզե մեդալի։
Եվրոպայի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 4-ին։

Նմանատիպ նյութեր
1475 դիտում
16:36 25-08-2014
Համաշխարհային ուսանողական շախմատի առաջնություն. հայ ուսանող-շախմատիստները` բրոնզե մեդալակիրներ
1717 դիտում
20:08 13-06-2016
Բռնցքամարտիկներ Արսեն Աբգարյանն ու Ժորժիկ Մարությանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ
4558 դիտում
19:45 30-11-2016
Եվրոպայի մեկ չեմպիոն, բրոնզե ու արծաթե մեդալակիրներ. Կիոկուշին կարատեի մարզիկները վերադարձան մեդալներով
Այս բաժնից
2914 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3445 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3244 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»