42801 դիտում
19:31 29-08-2024
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ մոտորանավակով Սևանա լճում շրջված իրանցի կնոջը օգնության հասած տղամարդը ասել է, որ պետք է սեռական հարաբերություններ ունենան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ռոուզբանանի Հ.-ն դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 15։00-ի սահմաններում Սևանի «Սիրիկի մոտ» կոչվող հանգստյան գոտում, ամուսնու՝ Ռահմանի Վ.-ի հետ վարձակալել են մոտորանավակ, որով լճում կողաշրջվել են, այնուհետև օգնության նպատակով իրենց է մոտեցել մեկ այլ մոտորանավակ և ինքը նստել է այդ մոտորանավակը, սակայն մետորանավակի վարորդը վարել է այլ ուղղությամբ, այնուհետև սկսել ձեռքերով կպնել իր սեռական օրգանին, ամուր բռնել է իրեն և ասել, որ պետք է սեռական հարաբերություններ ունենան, ինչին ի պատասխան ինքը հրաժարվել է, որից հետո ձեռքերով հարվածել են միմիանց, ապա մոտենալով ափին մոտորանավակից իջել և փախել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մոտորանավակը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վարդկես Պ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Վարդկես Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15640 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»