211652_close_icon
views-count625 դիտում article-date 17:55 27-08-2024

Արարատ Միրզոյանը հայ դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցեր

Դիլիջանում oգոստոսի 27-ին շարունակվում է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքը։ 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։ 

Անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերների հետ երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերին, գործընկերության խորացման հնարավոր հեռանկարներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը։

Նմանատիպ նյութեր