211652_close_icon
views-count12001 դիտում article-date 23:07 21-08-2024

Ոստիկաններն ու հարազատները փնտրում են 64-ամյա տղամարդու. նրա մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք արձագանքել

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից որոնվում է Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ 64-ամյա Սումբատ Սանդրոյի Բայանդուրյանը։

Վերջինս օգոստոսի 19-ին ժամը 10:00-ի սահմաններում դուրս է եկել տանից, ինչից հետո հարազատները ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։

Հագին եղել է մուգ կանաչ վերնազգեստ՝ դեղին գծերով, մուգ կապույտ սպորային տաբատ։

Ըստ տեղեկությունների՝ հնարավոր է նա վերջին անգամ եղած լինի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի հարակից տարածքներում։

Ոստիկաններն ու Ս. Բայանդուրյանի հարազատները խնդրում են տեղեկություններ ունենալու դեպքում զանգահարել 077 75 24 11,
(0322) 39411, կամ 102 ու դիմել մոտակա ոստիկանական բաժանմունք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր