126424 դիտում
22:21 10-05-2019
Խոշոր ու կասկադյորական ավտովթար Երևանում. Mercedes-ը բախվել է կամրջի ճաղավանդակներին, 12 մ բարձրությունից ընկել, կողաշրջված վիճակում բախվել Toyota-ին. կան վիրավորներ. երթևեկությունը նշված հատվածում դադարեցված է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 XV 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին՝ Հաղթանակի 50-ամյակի հարևանությամբ գտնվող կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և մոտ 12 մետր բարձրությունից ընկել Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհի վրա՝ բախվելով Toyota Corolla մակնիշի 35 ZL 258 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու ուղևորը քաղաքացիների և օպերատիվորեն վթարի վայր ժամանած փրկարարների ու բժիշկների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները:
Երթևեկությունը նշված հատվածում ժամականավորապես դադարեցվել է, որպեսզի տեղում աշխատեն հրշեջները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանել հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, ավտոմեքենայի վրայից էլ պոկվել ու շպրտվել է գազաբալոնը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 143+
143+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2143 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)