211652_close_icon
views-count1159 դիտում article-date 12:28 18-08-2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց չկա

Tert.am-ի հաղորդմամբ՝ Գազայի հատվածում հրադադարի և Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, որոնք տեղի էին ունենում Կատարում, անհաջող են անցել։

Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Լիբանանում իսլամական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմեդ Աբդել Հադին,փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լավատեսական վերաբերմունքը Կատարում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ չի համապատասխանում իրերի իրական վիճակին։

«Բայդենի վարչակազմը փորձում է ցույց տալ, որ իրավիճակը բարենպաստ է, սակայն առաջին փուլը ցույց տվեց, որ բարելավում չկա»,- ասել է նա։

«Միջնորդները մեզ ասացին, որ վիճելի կետերը չեն լուծվել, և Նեթանյահուն առաջ է քաշել լրացուցիչ պայմաններ և էլ ավելի բարդացրել բանակցությունները», - ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր