211652_close_icon
views-count922 դիտում article-date 21:10 16-08-2024

Բանակցություններում առաջընթաց չի գրանցվել, Իսրայելը շարունակում է պնդել իր դիրքորոշումը․ ՀԱՄԱՍ

Դոհայում բանակցությունների արդյունքները չեն համապատասխանում հուլիսի 2-ի պայմանավորվածություններին, բանակցությունները ոչ մի առաջընթաց չեն գրանցել, և Իսրայելը շարունակում է պնդել իր դիրքորոշումը։

Անանունության պայմանով ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Ալ-Ջազիրա հեռուստաալիքին։ Թե կոնկրետ ինչի հետ համաձայն չէ շարժումը, նա չի հստակեցրել։

Ավելի վաղ ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը հայտարարել էին, որ բանակցությունների հերթական փուլը եղել է կառուցողական, լուրջ և անցել դրական մթնոլորտում։

Նմանատիպ նյութեր