slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 2 քաղաքացի իր հասցեին համացանցում հնչեցնում են հայհոյանքներ, իր նկարները հրապարակել են և սպառնում են իրեն
211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 2 քաղաքացի իր հասցեին համացանցում հնչեցնում են հայհոյանքներ, իր նկարները հրապարակել են և սպառնում են իրեն

views-count14965 դիտում article-date 12:11 17-08-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ Արաքսյա Հ․-ն և հայտնել է, որ Անիտա Հ․-ն և Մարտին Ա․-ն իր հասցեին ձայնային հաղորդագրությունների միջոցով հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, Անիտա Հ․-ն սոցիալական կայքերում հրապարակել է իր լուսանկարները և վիրավորական արտահայտություններ գրել նկարի տակ, վարկաբեկել իրեն, սպառնացել, որ կրկին լուսանկարները կհրապարակի, ինչպես նաև Մարտին Ա․-ն հեռախոսային խոսակցության ընթացքում հայտնել է, որ իր մտերիմ Արիաննա Հ․-ի վրա ծծմբաթթու կլցնի, կմասնատի և կնետի աղբարկղը։

Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել, այս անգամ՝ Արիաննա Հ․-ից, ով հայտնել է, որ Մարտին Ա․-ն, գտնվելով վարչական հսկողության տակ, մի քանի օր առաջ ցանկացել է ծծմբաթթվով այրել իրեն և իր բնակարանը, սակայն իր ծանոթ Արաքսյա Հ․-ն կանխել է և այդ մասին տեղեկացրել է իրեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անիտա Հ․-ն հանդիսանում է Վայոց ձորի մարզի բնակիչ Անիտա Հ․-ն, Մարտին Ա․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ Մարտին Ա․-ն, իսկ Արիանա Հ․-ն հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ Արմենուհի Հ․-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արիանա Հ․-ն NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր Արիանա Հովսեփյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր