211652_close_icon
views-count1288 դիտում article-date 12:09 17-08-2024

Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է ԲՐԻԿՍ գագաթաժողովին

Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին հայտարարել է Մասուդ Փեզեշքիանին Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերի մասին՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթաժողովին՝ հայտնելով, որ երկու կողմերը, հավանաբար, կստորագրեն համապարփակ երկարաժամկետ համաձայնագիր, տեղեկացրել է Mehr-ը։ ԲՐԻԿՍ գագաթաժողովը տեղի կունենա ՌԴ Կազան քաղաքում, հոկտեմբերի 22-24-ին։

ՌԴ-ում Իրանի դեսպանը հայտնել է, որ հավանական է, որ Իրանը եւ Ռուսաստանը կստորագրեն համագործակցության համապարփակ երկարաժամկետ համաձայնագիր ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում։

Ջալալիի խոսքով՝ ՌԴ նախագահը հեռախոսազրույցի ժամանակ (որպեսզի շնորհավորի նախագահի պաշտոնում ընտրվելու համար) հրավիրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթաժողովին։

Ջալալին նշել է, որ Իրանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին դիվանագիտական աշխատակազմի հաջողությունն է։ Ռուսաստանը շատ միջոցառումներ է նախատեսել 2024թ. այդ խմբի համար։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը կստորագրվի Իրանի եւ ՌԴ նախագահների միջեւ Կազանում, ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում, կախված ընթացակարգային գործընթացների ավարտից։ Նա հիշեցրել է, որ համաձայնագիրը պետք է արժանանա երկու երկրների խորհրդարանների հավանությանը, որպեսզի իրավաբանական ընթացակարգ անցնի։

Նմանատիպ նյութեր